Հաշվապահական հաշվառում և աուդիտ Հայաստանում

Alpha Accounting-ը առաջարկում է հաշվապահական հաշվառման բարձրակարգ ծառայություններ Հայաստանում և արտերկրում գործող բիզնեսների համար: Գիտակցելով, որ յուրաքանչյուր բիզնես ունի յուրահատուկ կարիքներ, մեր թիմը պատրաստ է տրամադրել անհատականացված լուծումներ՝ սկսած ֆինանսական հաշվետվությունների պատրաստումից մինչև հարկային հաշվապահություն և հաշվապահական ծրագրերի ներդրում:

Կատարելագործեք հաշվապահությունը Ավելին

Ինչու՞ ընտրել Alpha Accounting-ը հաշվապահական հաշվառման համար

Alpha Accounting-ը տրամադրում է պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայություններ՝ ապահովելով ֆինանսական տվյալների ճշգրիտ և թափանցիկ կառավարում։ Մեր փորձառու թիմը հոգ է տանում հարկային և ֆինանսական հաշվետվությունների ճիշտ կազմման, ինչպես նաև հաշվապահական փաստաթղթերի կարգավորման մասին: Մենք աշխատում ենք որպես ձեր ֆինանսական գործընկերը՝ առաջարկելով անհատական լուծումներ, որոնք համապատասխանում են ձեր բիզնեսի կարիքներին։
Օգտագործելով նորագույն հաշվապահական ծրագրերը՝ մենք օպտիմալացնում ենք հաշվետվությունների գործընթացները և նվազեցնում սխալների հավանականությունը։ Մեր ծառայությունները նպատակ ունեն ապահովել ձեր բիզնեսի ֆինանսական կայունությունը և մշտապես օժանդակել դրա աճին:

Ի՞նչն է դարձնում մեզ առանձնահատուկ

Ընտրեք Alpha Accounting-ը աշխատավարձի կառավարման և հարկային օպտիմալ լուծումների համար, որոնք կապահովեն համապատասխանությունը, ճշգրտությունը և բիզնեսի աճը:

 

  • Պրոֆեսիոնալիզմի բարձրագույն մակարդակ, ինչը կարող ենք հավաստել մեր 100+ հաճախորդները

  • Հարկային խորհրդատվություն և հաշվապահական աջակցություն ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր շրջանառություն ունեցող ընկերությունների

  • 20+ տարվա ընդհանրական փորձ հաշվապահության և հարկային խորհրդատվության ոլորտում

  • Հավասարը չունեցող հաճախորդների սպասարկման որակ և հաճախորդների կողմից բավարարվածություն

Վստահեք մեզ ձեր հաշվապահությունը

Հաշվապահական հաշվառում ոլորտի առաջատարներից

  • Պարբերական հաշվապահական հաշվետվություններ բիզնեսի ֆինանսական վիճակի վերահսկման համար

  • Առաջատար հաշվապահական ծրագրերի ներդրում և շահագործում

  • Անհրաժեշտ հաշվապահական բոլոր փաստաթղթերի պատրաստում

  • Անհատական հաշվապահական խորհրդատվություն և ռազմավարության մշակում

  • Ճշգրիտ և թափանցիկ հաշվապահական հաշվառման վարում

  • Բանկային գործարքների վարում և ֆինանսական պայմանագրերի մշակում

Վստահեք մեզ ձեր հաշվապահությունը

Հաճախ տրվող հարցեր

  • 1. Հաշվապահական ի՞նչ ծառայություններ է մատուցում Alpha Accounting ընկերությունը:

    Alpha Accounting-ն առաջարկում է հաշվապահական հաշվառում Հայաստանում և արտերկրում գործող բիզնեսների առաջխաղացման համար: Ծառայությունների փաթեթները ներառում են հարկային հաշվապահություն, ֆինանսական հաշվապահություն, ինչպես նաև ճշգրիտ հաշվապահական հաշվետվությունների կազմում:
    Բացի այդ, մենք իրականացնում ենք աշխատավարձերի հաշվարկ և հաշվապահական ծրագրերի ներդրում՝ ապահովելով ֆինանսական հաշվետվությունների ճշգրտություն և համապատասխանություն տեղական և միջազգային չափանիշներին:

  • 2. Ինչպե՞ս է Alpha Accounting ընկերությունը գործում ՀՀ հարկային օրենսդրության սահմաններում:

    Մեր մասնագիտական թիմը տրամադրում է համալիր ծառայություններ՝ ապահովելով ամբողջական համապատասխանություն ՀՀ հարկային օրենսդրությանը: Մենք աջակցում ենք հարկային հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացում, ԱԱՀ պարտավորությունների կառավարման գործում՝ երաշխավորելով, որ ձեր հարկային հաշվետվություններ մշտապես կլինեն թարմ և ճշգրիտ:
    Բացի այդ աշխատանքներ են տարվում հաճախորդների համար արդյունավետ հարկային ռազմավարություններ մշակելու ուղղությամբ: Մշտապես հետևելով հարկային օրենսդրության փոփոխություններին և ակտիվորեն լուծելով ծագող խնդիրները՝ օգնում ենք խուսափել ռիսկերից և տույժերից:

  • 3. Ինչպե՞ս է ապահովվում տվյալների անվտանգությունը հաշվապահական հաշվառման ժամանակ?

    Alpha Accounting-ում տվյալների անվտանգությունը առաջնահերթ խնդիր է: Մենք կիրառում ենք առաջադեմ գործիքներ և ռազմավարություններ՝ նպաստելով տվյալների անվտանգ պահպանմանը: Թիմը վերապատրաստված է ժամանակակից մեթոդներով և գործում է առաջադեմ հաշվապահական ծրագրերով, որոնք համապատասխանում են անվտանգության խիստ չափանիշներին: Սա հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել ռիսկերը և ապահովել տվյալների հուսալի պաշտպանություն հաշվապահական հաշվառման գործընթացի յուրաքանչյուր փուլում:

Հետադարձ կապ

Հաշվապահական հաշվառումը կարևոր է յուրաքանչյուր բիզնեսի կայուն աճի համար։ Դիմե՛ք մեզ, եթե ցանկանում եք վստահել ձեր հաշվապահական գործերը ոլորտի փորձագետներին:

Հարկային ռեժիմների 3 տեսակները Հայաստանում

Ստորև ներկայացված են ՀՀ-ում գործող հարկային ռեժիմները։

  • Միկոձեռնարկատիրություն

    Շրջանառության սահմանաչափ

    Մինչև 24 մլն դրամ (~60 հազաև ԱՄՆ $)

    Հարմար է

    • Փոքր ընտանեկան ձեռնարկությունների
    • Ինքնազբաղված մարդկանց
    • Փոքր վերավաճառողների

    Գործունեության սահմանափակումներ

    • Խորհրդատվական ընկերություններ
    • ՏՏ ընկերություններ
    • Մեծածախ
  • Շրջանառության հարկ

    Շրջանառության սահմանաչափ
    մինչև 115 մլն դրամ (~290 հազար ԱՄՆ $)

    Հարմար է

    • Փոքր IT կազմակերպությունների
    • Խորհրդատվական ընկերություններ, օրինակ իրավաբաններ, հաշվապահներ
    • Առևտուր
    • Փոքր արտադրություն

    Գործունեության սահմանափակումներ

    • Բանկեր
    • Աուդիտորական ընկերություններ
    • Փոխանակման կետեր
  • Ընդհանուր հարկային համակարգ

    Շրջանառության սահմանաչափ
    չկա սահմանաչափ

    Հարմար է

    Գործունեության բոլոր ոլորտներին

Մեր ծառայությունները

ՓԲԸ հաշվապահություն

ՓԲԸ հաշվապահություն

Մասնագիտական ՓԲԸ հաշվապահական ծառայություններ Հայաստանում։ Օպտիմալացրե՛ք ձեր ՓԲԸ-ի հաշվապահությունը, հարկային հաշվետվությունները և ֆինանսական կառավարումը Alpha Accounting-ի միջոցով։

Ավելին Ավելին
ՍՊԸ հաշվապահություն

ՍՊԸ հաշվապահություն

Մասնագիտական ՍՊԸ հաշվապահական ծառայություններ Հայաստանում գործող ընկերությունների համար։ Օպտիմալացրե՛ք ձեր ՍՊԸ-ի հաշվապահությունը, հարկային հաշվետվությունները և ֆինանսական կառավարումը Alpha Accounting-ի միջոցով։

Ավելին Ավելին
HR կառավարման աջակցում

HR կառավարման աջակցում

Դարձե՛ք Alpha Accounting-ի գործընկերը և օգտվե՛ք HR ծառայությունների ամբողջական փաթեթից, որը մշակված է հատուկ ձեր բիզնեսի կարիքների համար։

Ավելին Ավելին
Ֆինանսական հաշվապահություն

Ֆինանսական հաշվապահություն

Հեշտացրեք ձեր ֆինանսների կառավարումը՝ ստանալով բիզնեսին համապատասխան հաշվապահական ծառայություններ։ Ապահովեք ճշգրտություն, համապատասխանություն և արդյունավետություն այսօր

Ավելին Ավելին
Միջազգային հարկում

Միջազգային հարկում

Մեր փորձառու թիմը, որը մասնագիտացած է հարկային պլանավորում և հարկային ռազմավարություն ծառայություններում, կաջակցի ձեզ, որպեսզի դուք արդյունավետ կերպով կառավարեք ձեր բիզնեսի միջազգային հարկային պարտավորությունները:

Ավելին Ավելին
Ֆինանսական խորհրդատվություն

Ֆինանսական խորհրդատվություն

Տրամադրում ենք ֆինանսական հաշվետվությունների մանրակրկիտ վերլուծություն` բիզնեսի գործունեությունը գնահատելու, միտումները հայտնաբերելու և ռազմավարական որոշումների կայացմանը աջակցելու համար:

Ավելին Ավելին
Գործարքային հարկային խորհրդատվություն

Գործարքային հարկային խորհրդատվություն

Մեր ծառայությունները ներառում են հարկային հաշվետվությունների պատրաստում, գործարքային հարկերի կառավարում և հարկային ռազմավարության մշակում՝ օգնելով խուսափել ավելորդ հարկային բեռից և խթանել բիզնեսի հաջողությունը:

Ավելին Ավելին
Ընդհանուր հարկային խորհրդատվություն

Ընդհանուր հարկային խորհրդատվություն

Մեր ծառայությունները նախատեսված են բիզնեսին աջակցելու համար հարկային և հաշվապահական բոլոր գործընթացներում՝ պլանավորումից մինչև հաշվառում և հարկային զեկույցների պատշաճ ներկայացում:

Ավելին Ավելին
Աշխատավարձի կառավարում

Աշխատավարձի կառավարում

Աշխատավարձի հաշվարկ և վճարում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

Ավելին Ավելին
Հաշվապահական հաշվառում և աուդիտ

Հաշվապահական հաշվառում և աուդիտ

Alpha Accounting-ը առաջարկում է հաշվապահական հաշվառման բարձրակարգ ծառայություններ Հայաստանում և արտերկրում գործող բիզնեսների համար:

Ավելին Ավելին
ԱՁ հաշվապահություն

ԱՁ հաշվապահություն

Մասնագիտական ծառայություններ Հայաստանի ձեռնարկատերերի համար։ Հանձնարարեք Alpha Accounting-ին զբաղվել ձեր հարկերով ու ֆինանսական հաշվետվություններով, որպեսզի դուք կենտրոնանաք ձեր բիզնեսի զարգացման վրա։

Ավելին Ավելին