
Անի Հարությունյան
Ավագ հաշվապահ
Անի Հարությունյանը փորձառու մասնագետ է՝ ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով հաշվապահության ոլորտում։ Իր կարիերայի ընթացքում նա հարկային և հաշվապահական խորհրդատվություն է տրամադրել բազմաթիվ հաճախորդների՝ զարգացնելով իր մասնագիտական հմտությունները։ Անին մասնագիտական փորձ է ձեռք բերել՝ 5 տարի աշխատելով ՋԻ ԸՔՔԱՈՒՆԹԻՆԳ ՍԵՐՎԻՍ ՍՊ, 4-ական տարիներ՝ ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԵՄՅԱՆՆԵՐ և ԿԱՐ-ՏԵԳ ՍՊ ընկերություններում։
Ներկայումս նա «Ալֆա Աքաունթինգ» ՓԲԸ-ում զբաղեցնում է ավագ հաշվապահի պաշտոնը՝ մասնագիտանալով հաշվապահության և հարկային խորհրդատվության ոլորտներում։
Անին ունի բակալավրի աստիճան, որը ստացել է «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆում ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում մասնագիտությամբ։
Անին շատ լավ տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին՝ արդյունավետ հաղորդակցվելով թե գրավոր, թե բանավոր։