
Հաշվապահական թիմի ղեկավար
Տաթևիկ Սարգսյանը փորձառու մասնագետ է՝ ավելի քան 9 տարվա աշխատանքային փորձով հաշվապահության ոլորտում։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հարկային և հաշվապահական խորհրդատվություն է տրամադրել բազմաթիվ հաճախորդների՝ զարգացնելով իր մասնագիտական հմտությունները։ Տաթևիկը մասնագիտական փորձ է ձեռք բերել աշխատելով հաշվապահական հաշվառմամբ զբաղվող տարբեր ընկերություններում, մասնավորապես՝ 3 տարի՝ «Արտ-Լար» ՍՊԸ-ում, 5 տարի՝ «Կար-Տեգ Գրուպ» ՍՊԸ-ում և 1 տարի՝ «Վիրտուոզ Հաշվապահական» Գրասենյակում:
Ներկայումս նա «Ալֆա Ըքաունթինգ» ՓԲԸ-ում զբաղեցնում է հաշվապահական թիմի ղեկավարի պաշտոնը՝ մասնագիտանալով հաշվապահության և հարկային խորհրդատվության ոլորտներում։
Տաթևիկն ունի բակալավրի աստիճան «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ, որը ստացել է Հայաստանի Եվրոպական համալսարանում, նաև ունի հարակից կրթություն «Էկոնոմիկա, Հաշվապահական հաշվառում և Աուդիտ» մասնագիտացմամբ:
Տաթևիկը տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին՝ արդյունավետ հաղորդակցվելով թե գրավոր, թե բանավոր։