Ասյա Պողոսյան

Ասյա Պողոսյան

linkedin icon

Կրտսեր հաշվապահ

Ասյա Պողոսյանն ունի գրեթե մեկ տարվա փորձ հաշվապահության ոլորտում և ներկայումս աշխատում է «Ալֆա Ըքաունթինգ» ՓԲԸ-ում։ Նա զբաղվում է ֆինանսական հաշվետվությունների վարումով, հարկային հաշվետվությունների պատրաստմամբ և այլ հաշվապահական ծառայությունների մատուցմամբ։ Ասյան նպատակասլաց է և կարևորում է մասնագիտական զարգացումը՝ շարունակաբար կատարելագործելով իր հմտություններն ու մասնագիտական գիտելիքները։

Ասյան սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառում և հարկում ֆակուլտետը։ Արագ է հարմարվում թիմային միջավայրին և արդյունավետ գործում ինքնուրույն աշխատանքի ընթացքում։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ հաղորդակցվել տարբեր մասնագիտական և մշակութային միջավայրերում։