Արթուր Սարգսյան

Արթուր Սարգսյան

linkedin icon

Ավագ հաշվապահ

Արթուր Սարգսյանը ունի երկու տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում և ներկայումս աշխատում է «Ալֆա Ըքաունթինգ» ՓԲԸ-ում։ Նա զբաղվում է ֆինանսական հաշվետվությունների վարումով, հարկային հաշվետվությունների պատրաստմամբ և այլ հաշվապահական ծառայությունների մատուցմամբ։ Արթուրը մշտապես աշխատում է կատարելագործել իր հմտություններն ու գիտելիքները։

Արթուրը ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկայի ֆակուլտետը, որտեղ ստացած գիտելիքները մեծապես նպաստել են նրա աշխատանքին՝ հատկապես հաշվարկներ կատարելիս և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատելիս։ Նա արդյունավետ աշխատում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմում՝ լուծելով հաշվապահական և ֆինանսական խնդիրները։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին՝ ապահովելով հաղորդակցություն տարբեր լեզվական և մշակութային միջավայրերում։