Անուշ Պետրոսյան

Անուշ Պետրոսյան

linkedin icon

Հաշվապահության գծով ղեկավար

Անուշ Պետրոսյանը փորձառու մասնագետ է՝ ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձով հաշվապահության և ֆինանսների ոլորտներում։ Իր կարիերայի ընթացքում նա հարկային և հաշվապահական խորհրդատվություն է տրամադրել բազմաթիվ հաճախորդների՝ զարգացնելով իր մասնագիտական հմտությունները։ Անուշը մասնագիտական փորձ է ձեռք բերել՝ 4 տարի աշխատելով EY (Big Four-ի անդամ) և 1,5 տարի HSBC ընկերություններում։

Ներկայումս նա «Ալֆա Աքաունթինգ» ՓԲԸ-ում զբաղեցնում է հաշվապահության գծով ղեկավարի պաշտոնը՝ մասնագիտանալով հաշվապահության և հարկային խորհրդատվության ոլորտներում։

Անուշն ունի բակալավրի աստիճան «Բիզնես Վարչարարություն․ Կոմերցիա» մասնագիտությամբ, որը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, իսկ մագիստրոսական կրթությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ «Գործարարություն․ բիզնես (MBA)» ծրագրով։

Անուշը շատ լավ տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին՝ արդյունավետ հաղորդակցվելով թե գրավոր, թե բանավոր։