Հաշվապահություն – հիմնական սկզբունքներ և տարածված խնդիրները

Հաշվապահությունը հաճախ անվանում են բիզնեսի լեզու։ Այն համակարգված ձևով ապահովում է ընկերությունների ֆինանսական գործարքների գրանցումը, վերլուծությունը և ներկայացումը։ Անկախ նրանից՝ դուք վարում եք փոքր բիզնես, ղեկավարում եք զարգացող ընկերություն կամ պարզապես ցանկանում եք ավելի լավ վերահսկել անձնական ֆինանսները, հաշվողական հիմնական գիտելիքները կարևոր են։ Ընդ որում, հաշվապահության իրականացման ընթացքում պետք է առաջնորդվել հաշվապահության հիմնական սկզբունքները և աչքաթող չանել այն խնդիրները, որոնք առաջ են գալիս հաշվապահական հաշվառման ընթացքում։

Որո՞նք են հաշվապահության հիմնական տարրերն ու սկզբունքները

Հաշվապահությունը ֆինանսական գործարքների գրանցման, դասակարգման, ամփոփման և վերլուծման գործընթացն է։ Այն ապահովում է հուսալի և ժամանակին տեղեկատվություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար։

Հաշվապահության հիմնական տարրերն են․

  • Ակտիվներ – այն, ինչ բիզնեսը ունի (կանխիկ միջոցները, ապրանքներ, սարքավորումներ)։
  • Պարտավորություններ – այն, ինչ բիզնեսը պարտք է (վարկեր, մատակարարների պարտքեր)։
  • Սեփական կապիտալ – հիմնադիրների կողմից ներդրված կապիտալը ակտիվներից պարտավորությունները հանելուց հետո։
  • Եկամուտ – վաճառքից կամ մատուցված ծառայություններից ստացված գումար։
  • Ծախսեր – բիզնեսի գործունեության համար կատարված վճարումներ։

Այս տարրերի հիման վրա կազմվում են հիմնական ֆինանսական հաշվետվությունները։ Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը ներառում է՝

  • ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն,
  • շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն,
  • սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն,
  • դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն,
  • ծանոթագրություններ, որոնք բաղկացած են հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի մասերի վերաբերյալ համառոտագրից և այլ բացատրական տեղեկատվությունից։

Խուսափեք հաշվապահական սխալներից՝ վստահելով Ձեր կազմակերպության հաշվապահությունը Alpha Accounting-ին։

Հաշվապահական սկզբունքներ

Հաշվապահության hիմնական սկզբունքներն են՝

  • Գրանցման սկզբունք (Accrual) – Գործարքները գրանցվում են այն պահին, երբ տեղի են ունենում, ոչ թե երբ գումար է ստացվում կամ վճարվում։
  • Համապատասխանության սկզբունք (Consistency) – Նույն մեթոդները պետք է օգտագործվեն տարբեր ժամանակահատվածներում։
  • Շարունակական գործունեության սկզբունք (Going Concern) – Ենթադրվում է, որ կազմակերպությունը շարունակելու է գործել մոտ ապագայում։
  • Զգուշավորության սկզբունք (Prudence/Conservatism) – Չպետք է գերագնահատել եկամուտները կամ ակտիվները։ Կորուստները պետք է արձանագրել, եթե հավանական են։
  • Համապատասխանեցման սկզբունք (Matching) – Ծախսերը պետք է գրանցվեն այն եկամուտների հետ միասին, որոնց ստեղծմանը նպաստել են։
  • Կշռութային սկզբունք (Materiality) – Միայն այն տեղեկատվությունը պետք է ներկայացվի, որը կարող է ազդել որոշումների վրա։
  • Հուսալիության սկզբունք (Reliability) – Տվյալները պետք է հիմնված լինեն ապացույցների վրա և ազատ լինեն կողմնակալությունից։
  • Տնտեսական սուբյեկտի սկզբունք (Economic Entity) – Ընկերության ֆինանսները պետք է առանձնացված լինեն սեփականատիրոջ անձնական միջոցներից։
  • Դրամական միավորի սկզբունք (Monetary Unit) – Գործարքները գրանցվում են կայուն արժույթով։
  • Լրիվ բացահայտման սկզբունք (Full Disclosure) – Բոլոր կարևոր տվյալները պետք է ներկայացվեն հաշվետվություններում։

Հաճախ հանդիպող խնդիրներ հաշվապահությունում

Հաշվապահական հաշվառման հիմնական խնդիրները ներառում են՝

  • Եկամուտների և ծախսերի սխալ հաշվառում, ֆինանսական սխալ վերահսկողություն։ Ընկերությունները կարող են հաշվապահական խնդիրներ ունենալ, եթե չեն վերահսկում դրամական հոսքերը։ Ուշացած դրամական մուտքերը և/կամ ելքերը կարող են հանգեցնել շահույթի և վնասի սխալ վերլուծության, դրամական միջոցների հոսքերի սխալ կառավարման։ Այս նպատակով անհրաժեշտ է պարբերաբար ստուգել դրամական հոսքերի հաշվետվությունները և սահմանել հստակ վճարման կանոններ։
  • Ֆինանսական թերի հաշվետվություններ կամ վերջիններիս բացակայություն։ Շատ ընկերություններ բավարար ճշգրիտ փաստաթղթավորում չեն կատարում, ինչը հանգեցնում է ոչ կանոնավոր հաշվետվությունների ներկայացման կամ այդ հաշվետվությունների ներկայացման բացակայության։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է կիրառել հաշվապահական ծրագրեր և սահմանել հստակ ընթացակարգեր յուրաքանչյուր գործարքի գրանցման համար։
  • Հարկային սխալներ։ Հարկային օրենսդրության սխալ ըմբռնումն ու սխալ կիրարկումը հանգեցնում են հարկային ռիսկերի և անխուսափելի պատասխանատվության։

 

Հաշվապահությունը կարող է բարդ թվալ, սակայն հիմնական սկզբունքների իմացությունը և տարածված սխալներից խուսափելը բիզնեսի հաջողության կարևոր նախապայման են։

Ստացեք հաշվապահական խորհրդատվոթյուն մեր փորձառու հաշվապահներից։

Արդյունավետ հաշվապահությունը թույլ է տալիս բիզնեսին.

  1. Կառավարել ֆինանսները. ծախսերին և եկամուտներին հետևելը օգնում է օպտիմալացնել ծախսերը և մեծացնել շահույթը:
  2. Տեղեկացված որոշումներ կայացրել. ֆինանսական տվյալների վերլուծությունը տալիս է բիզնեսի առողջության ամբողջական պատկերը:
  3. Խուսափել ռիսկերից. հաշվապահական սխալների ժամանակին հայտնաբերումը նվազեցնում է հարկային տույժերի և ֆինանսական կորուստների ռիսկը:
  4. Գնահատել բիզնեսի կատարողականը. Հաշվետվությունների միջոցով դուք կարող եք որոշել, թե որ նախագծերը կամ բաժիններն են առավելագույն արժեք բերում ընկերությանը:

Alpha Accounting-ը պատրաստ է օգնել բիզնեսներին հեշտացնել հաշվապահական գործընթացները, կանխել հաշվապահական խնդիրները և կայացնել ճիշտ ֆինանսական որոշումներ։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է հաշվապահությունը

Հաշվապահությունը ֆինանսական տեղեկատվության գրանցման, դասակարգման, ամփոփման և հաշվետվության գործընթաց է, որը թույլ է տալիս հետևել ինչպես կազմակերպությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց ֆինանսական գործունեության արդյունքներին։ Հաշվապահությունը նպաստում է ծախսերի, եկամուտների և շահույթի որոշմանը, ինչպես նաև ակտիվների և պարտավորությունների կառավարմանը։ Այն ներառում է հարկային հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ֆինանսական վիճակի վերլուծության գործընթացներ։

Խնդրում ենք կապվել ցանկացած հարցի դեպքում!

Անվճար խորհրդատվություն