Հարկային համակարգերը ֆրիլանսերների համար Հայաստանում 2026 թ.-ին

2026 թվականին Հայաստանում ֆրիլանսով զբաղվելը հարկային տեսանկյունից կարող է խիստ շահավետ լինել, եթե հասկանում եք ֆրիլանսերների համար նախատեսված հարկման մեխանիզմները և ընտրում եք գործունեության ճիշտ կարգավիճակ: Սխալ որոշում կայացնելու դեպքում դուք կարող եք վճարել 20% եկամտային հարկ, բախվել տույժերի կամ կորցնել որոշակի հարկային արտոնություններ:

Այս ուղեցույցը հստակ բացատրում է, թե ինչպես են հարկվում ֆրիլանսերները, թվային քոչվորները (digital nomads) և անհատ ձեռնարկատերերը Հայաստանում, գրանցման որ տեսակն է ձեզ իրականում անհրաժեշտ, և որ հարկային ռեժիմն է լավագույնս համապատասխանում ձեր իրավիճակին 2026 թվականին:

Ո՞ւմ համար է նախատեսված այս հարկային ուղեցույցը

Այս ուղեցույցը նախատեսված է՝

  • Ֆրիլանսերների և անհատ մասնագետների համար – ծրագրավորողներ, դիզայներներ, խորհրդատուներ, մարքեթոլոգներ,
  • Հեռավար աշխատողների համար, ովքեր կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակվում են Հայաստանում,
  • Անհատապես ծառայություններ մատուցողների համար, ովքեր գործում են որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ),
  • Օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր եկամուտ են ստանում Հայաստանում գտնվելու ընթացքում:

Այս ուղեցույցը նախատեսված է տեղական կամ միջազգային շուկայում կանոնավոր կերպով գումար վաստակողների համար:

Ֆրիլանսերների ամենամեծ հարկային սխալը Հայաստանում

Դուք մտածում եք «Կարո՞ղ եմ պարզապես վարձատրվել PayPal-ի կամ Upwork-ի միջոցով, իսկ հարկերով զբաղվել ավելի ուշ»։

Իրավաբանորեն՝ ոչ:

Առանց պետական գրանցման կանոնավոր ֆրիլանս եկամուտը համարվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: ՀՀ հարկային մարմինները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում և հիմնվում հետևյալ տվյալների վրա՝

  • բանկային տվյալներ,
  • հաշվետվություններ,
  • միջսահմանային վճարումների և փոխանցումներ

Ֆրիլանսերների մեծամասնության համար գործում է հետևյալ բանաձևը՝

 ճիշտ գրանցում + ճիշտ հարկային ռեժիմ = ավելի ցածր հարկեր և հանգստություն:

Խուսափե՛ք տույժերից և հարկերի գերավճարներից:

ֆրիլանսերների հարկման 2 օրինական տարբերակները Հայաստանում

Եթե դուք մշտապես ստանում եք կանոնավոր եկամուտ կատարելով վճարովի աշխատանք, գոյություն ունի հարկման 2 տարբերակ՝

Տարբերակ 1. Շարունակել գործունեությունը որպես ֆիզիկական անձ 

  • հայտարարագրել ֆրիլանս եկամուտը անձնական հայտարարագրում,
  • վճարել 20% եկամտային հարկ զուտ շահույթից,
  • պարզեցված ռեժիմներից օգտվելու հնարավորություն չկա,
  • Նշում. Սովորաբար, շարունակական ֆրիլանս աշխատանքի համար սա ավելի թանկ և ռիսկային տարբերակ է:

Խնդրում ենք հաշվի առնել, որ տվյալ տարբերակը խորհուդ չի տրվում երկարաժամկետ կտրվածքով։

Տարբերակ 2. Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)

  • սոլո-բիզնեսի (անհատական բիզնեսի) պաշտոնական կարգավիճակ Հայաստանում,
  • պարզեցված կամ արտոնյալ հարկային ռեժիմների հասանելիություն,
  • արդյունավետ հարկերի հաճախակի և կտրուկ նվազեցում,
  • Նշում. Սա ամենանախընտրելի տարբերակն է ֆրիլանսերների մեծամասնության համար:

Արդյո՞ք անձը համրվում է ՀՀ հարկային ռեզիդենտ – ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ

Նախքան որոշելը, թե անձը ինչպես է հարկվելու, պետք է հասկանալ, թե որ երկրի հարկային ռեզիդենտ է, քանի որ դրանից է կախված՝ Հայաստանը կհարկի միայն հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտը, թե արտասահմանից ստացված եկամուտ ևս:

Տվյալ հարկային տարում անձը համարվում է ՀՀ ռեզիդենտ, եթե՝

  1. Տվյալ օրացուցային տարվա ընթացքում Հայաստանում անցկացրել է 183 օր կամ ավելի, ԿԱՄ
  2. «Կենսական շահերի կենտրոնը» գտնվում է Հայաստանում (այստեղ է գտնվում տվյալ անձի հիմնական տունը, ընտանիքը կամ հիմնական բիզնես գործունեությունը), նույնիսկ եթե ֆիզիկապես երկրում 183 օրից պակաս է գտնվել:

Ինչո՞ւ է դա կարևոր

  • Ռեզիդենտները Հայաստանում հարկվում են իրենց համաշխարհային եկամտից (ընդ որում, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերն օգնում են խուսափել երկու երկրներում կրկնակի հարկ վճարելուց):
  • Ոչ ռեզիդենտները հարկվում են հիմնականում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամտից։ Ոչ ռեզիդենտ ֆրիլանսերի՝ զուտ արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտը հաճախ դուրս է մնում ՀՀ հարկման դաշտից:

Ռեզիդենտի օրինակներ

  • ԱՄՆ-ից ժամանած ծրագրավորողը, որը 10 ամիս անցկացնում է Երևանում՝ հեռավար աշխատելով, ամենայն հավանականությամբ ՀՀ հարկային ռեզիդենտ է և պետք է այստեղ հայտարարագրի ֆրիլանսից ստացած իր համաշխարհային եկամուտը:
  • Դիզայները, որը 4 ամիս է անցկացնում Հայաստանում, սակայն նրա տունը, ընտանիքը և բիզնեսն այլ վայրում են, ամենայն հավանականությամբ ռեզիդենտ չէ և Հայաստանում կհարկվի միայն այն եկամուտներից, որոնց աղբյուրն ապացուցված կերպով Հայաստանում է:

Ֆրիլանսերների հարկային ռեժիմները Հայաստանում 2026 թ.

Հայաստանը կարող է լինել ֆրիլանսերների համար տարածաշրջանում ամենանպաստավոր հարկային պայմաններ ապահովող երկրներից մեկը, բայց միայն այն դեպքում, եթե ճիշտ կազամերպեք գործունեության ծավալման մեխանիզմն ու ռեժիմը:

ՌեժիմՇրջանառության սահմանաչափՀարկՈ՞ւմ է համապատասխանում
ՄիկրոձեռնարկատիրությունՄինչև 24 մլն ՀՀ դրամ0%Շատ փոքր, թույլատրված գործունեություններ
Շրջանառության հարկՄինչև 115 մլն ՀՀ դրամ~10% (փոփոխական)Շատ ծառայություններ մատուցող ֆրիլանսերներ
1% ՏՏ ռեժիմՄինչև 115 մլն ՀՀ դրամ1%ՏՏ ֆրիլանսերներ
Ընդհանուր համակարգԱնսահմանափակ18% շահույթից + 20% ԱԱՀԲարձր ծախսեր ունեցող կամ բացառված գործունեություններ

 

1. Միկրոձեռնարկատիրություն (0% հարկ)

Միկրոձեռնարկատիրությունը Հայաստանի 0%-անոց հարկային ռեժիմն է շատ փոքր բիզնեսների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն ՀՀ դրամը: Համապատասխանելու դեպքում դուք վճարում եք 0% եկամտային հարկ | 0% ԱԱՀ | 0% շրջանառության հարկ:

Ո՞վ է համարվում 2026 Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ 2026 թ-ին

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու համար՝

  1. Տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 մլն դրամը,
  2. Իրականացնել Հարկային օրենսգրքով չբացառված գործունեություն:
  • Սովորաբար համապատասխանում են. որոշ տեսակի կրկնուսույցներ, ձեռքի աշխատանք կատարողներ, արհեստավորներ:
  • Սովորաբար բացառվում են (նույնիսկ շրջանառությունը 24 մլն դրամից պակաս լինելու դեպքում).
    • Խորհրդատվական ծառայություններ
    • ՏՏ, դիզայն, մարքեթինգ, գովազդ
    • Իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական ծառայություններ, թարգմանություններ

Ուշադրություն. Եթե դուք տրամադրում եք մասնագիտական կամ գրասենյակային ծառայություններ, ապա, որպես կանոն, չեք համապատասխանում այս ռեժիմին, քանի դեռ հակառակը չի հաստատվել մասնագետի կողմից:

Դիմելու կանոնները՝
  • Նոր ԱՁ –դիմել գրանցումից հետո 20 օրվա ընթացքում:
  • Գործող ԱՁ – դիմել մինչև փետրվարի 20-ը՝ ամբողջ տարվա համար:
  • 24 մլն դրամը գերազանցելը հանգեցնում է ավտոմատ անցման շրջանառության հարկի կամ ընդհանուր համակարգի:

2. Շրջանառության հարկ (Պարզեցված % հասույթից)

Եթե միկրոձեռնարկատիրությունը ձեզ չի համապատասխանում, իսկ ձեր շրջանառությունը մնում է 115 մլն դրամի սահմաններում, շրջանառության հարկը հաճախ լավագույն տարբերակն է:

Ինչպես է աշխատում շրջանառության հարկը
  • Հարկը հաշվարկվում է համախառն հասույթից, ոչ թե շահույթից:
  • Դրույքաչափերը կախված են գործունեության տեսակից (~10% շատ ծառայությունների համար, տատանվում է 5-20%-ի սահմաններում):
  • Լավագույնն է ցածր ծախսեր և բարձր մարժա ունեցող ֆրիլանսերների համար:
Շրջանառության հարկի առանցքային կետեր
  • Պետք է դիմել գրանցումից հետո 20 օրվա ընթացքում կամ մինչև փետրվարի 20-ը: Ժամկետը բաց թողնելը հանգեցնում է ավտոմատ անցման ընդհանուր հարկման:
  • Որոշ պրոֆեսիոնալ ծառայություններ աստիճանաբար հանվում են այս ռեժիմից և տեղափոխվում ընդհանուր համակարգ: Միշտ ճշտեք ձեր գործունեության կոդը նախքան շրջանառության հարկի վրա հույս դնելը:
  • Հաշվետվողականություն. եռամսյակային հայտարարագրում և վճարում, համապատասխանություն Հայաստանում էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման կանոններին:

3. 1% ՏՏ շրջանառության հարկ (Բարձր տեխնոլոգիաների ռեժիմ)

ՏՏ ֆրիլանսերների և փոքր տեխնոլոգիական թիմերի համար Հայաստանն առաջարկում է 1% շրջանառության հարկ, որը վավեր է 2025-ից մինչև 2031 թվականը:

Պահանջները.

  • Հաստատված բարձր տեխնոլոգիական/ՏՏ գործունեություն։
  • 90%+ եկամուտ համապատասխան ՏՏ աշխատանքից։
  • Գրանցում Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռեեստրում։
  • Հարկային պարտքերի բացակայություն։
  • Շրջանառությունը 115 մլն դրամից ցածր։
  • Հարկ՝ որակավորված հասույթի 1%:
  • Դիմումներ. ներկայացվում են եռամսյակը մեկ անգամ՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 20 օրվա ընթացքում: Սա Հայաստանում ամենաբարենպաստ ռեժիմներից մեկն է, եթե ամեն ինչ ճիշտ է կազմակերպված:

4. Հարկման ընդհանուր համակարգ

Եթե դուք չեք համապատասխանում պարզեցված ռեժիմներին, ապա հայտնվում եք հարկման ընդհանուր համակարգում:

  • Եկամտային հարկ (Շահութահարկ ԱՁ-ի համար). 18% հարկ զուտ շահույթից (հասույթ հանած փաստաթղթավորված ծախսերը): Պահանջում է պատշաճ հաշվապահական հաշվառում և գրանցում: Ամենահարմարն է այն դեպքում, երբ ծախսերը համեմատաբար մեծ են:
  • ԱԱՀ (Ավելացված արժեքի հարկ). Ստանդարտ դրույքաչափը՝ 20%: Պարտադիր է գրանցվել 115 մլն դրամ շրջանառությունը գերազանցելիս: Օտարերկրյա հաճախորդներին մատուցվող շատ ծառայություններ կարող են հարկվել 0% ԱԱՀ-ով, եթե դրանք ճիշտ փաստաթղթավորված են:

Սոցիալական վճարներ և լրացուցիչ ծախսեր Ֆրիլանսերների համար

Բացի հարկերից, ֆրիլանսերները սովորաբար վճարում են.

  • Դրոշմանիշային վճար / Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճար (ֆիքսված ամսական գումար)
  • Կենսաթոշակային/սոցիալական վճարներ (հաճախ նվազագույնը ~5,000 դրամ/ամիս)
  • Շահութահարկի կանխավճար ԱՁ-ների համար (հաճախ նվազագույնը ~5,000 դրամ/ամիս)
  • Բժշկական ապահովագրության վճար ԱՁ-ների համար

Այս գումարները համեմատաբար փոքր են, բայց փոքր-ինչ բարձրացնում են ձեր արդյունավետ հարկային դրույքաչափը, հատկապես ցածր հարկային ռեժիմների դեպքում (օրինակ՝ 0% միկրո կամ 1% ՏՏ):

Վստահեք հարկային գործընթացների կազմակերպումը պրոֆեսիոնալներին։

How to Register as an Individual Entrepreneur (IE)

Registering as an IE in Armenia is straightforward and relatively fast.

Ինչպես գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)

Հայաստանում ԱՁ-ի հաշվառումը պարզ և համեմատաբար արագ գործընթաց է:

  1. Այցելեք Պետական ռեգիստր (կամ օգտվեք լիազորված միջնորդի ծառայություններից). Երևանում Պետռեգիստրի գլխավոր գրասենյակը զբաղվում է ԱՁ գրանցումներով, սակայն հնարավոր է նաև ԱՁ հաշվառման օնլայն տարբերակ։ Բացի  բազմաթիվ իրավաբանական ընկերություններ կարող են կատարել տվյալ գործարքը Ձեզ համար:
  2. Նախապատրաստեք փաստաթղթերը. Անձնագիր կամ նույնականացման քարտ: Օտարերկրացի լինելու դեպքում՝ անձնագրի նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանություն (եթե ձեր դեպքում դա պահանջվում է):
  3. Վճարեք պետական տուրքը. ԱՁ գրանցման վճարը կազմում է շուրջ 3,000 ՀՀ դրամ:
  4. Ստացեք ձեր ՀՎՀՀ-ն (Հարկ վճարողի հաշվառման համար). Սա 8 նիշանոց կոդ է, որն օգտագործելու եք հարկային հաշվետվությունների և էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համար:
  5. Ընտրեք և դիմեք ձեր հարկային ռեժիմի համար. Սա շատ կարևոր է: ԱՁ գրանցումից հետո 20 օրվա ընթացքում ներկայացրեք՝
    • Հայտարարություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (եթե համապատասխանում եք), ԿԱՄ
    • Դիմում շրջանառության հարկի համակարգից օգտվելու համար, ԿԱՄ
    • Ընդունեք, որ կհայտնվեք ընդհանուր հարկման համակարգում, եթե ոչինչ չձեռնարկեք:
  6. ՏՏ ոլորտի համար. Եթե ՏՏ ոլորտում եք և ծրագրում եք օգտվել 1% ռեժիմից, դուք պետք է նաև անցնեք բարձր տեխնոլոգիաների ոլորտի գրանցման և հայտի ներկայացման գործընթացը կառավարության համապատասխան պորտալում:

Հիմնական վերջնաժամկետներ (2025–2026 թթ.)

Վերջնաժամկետները կարող են փոխվել, իսկ վերջին բարեփոխումներով ներդրվել է անցումային շրջան՝ հաշվետվությունների ներկայացման երկարաձգված ժամկետներով: Գործող կանոնների համաձայն.

  • Շրջանառության հարկ. եռամսյակային հայտարարագիր և վճարում՝ սովորաբար մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:
  • Անձնական/ԱՁ եկամուտների տարեկան հայտարարագիր. 2025 թվականի եկամուտների համար հայտարարագրման ժամանակահատվածը 2026 թ. մարտի 2-ից մինչև 2026 թ. նոյեմբերի 1-ն է (հատուկ երկարաձգված ժամկետ այս անցումային շրջանի համար): Հետագա տարիներից սկսած՝ ստանդարտ ժամանակահատվածը տեղափոխվում է մարտի 2-ից հուլիսի 1-ը՝ նախորդ տարվա եկամտի համար վճարումը կատարելով մինչև հուլիսի 1-ը:

Միշտ ճշտեք այն ժամկետները, որոնք վերաբերում են այն կոնկրետ տարվան, որի համար հաշվետվություն եք ներկայացնում, հատկապես այս անցումային փուլում:

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն հարկ եմ վճարում որպես ֆրիլանսեր Հայաստանում:

Դա կախված է ձեր հարկային ռեժիմից: Ֆրիլանսերները կարող են վճարել 0% (միկրոձեռնարկատիրություն), մոտ 10% շրջանառության հարկ, 1%՝ ՏՏ ռեժիմի շրջանակներում, կամ 18% շահութահարկ՝ ընդհանուր համակարգի դեպքում:

Արդյո՞ք ֆրիլանսերները պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում:

Այո: Ֆրիլանսերները պետք է հարկ վճարեն իրենց եկամտից: Հստակ հարկը կախված է նրանից՝ արդյոք գրանցված եք որպես անհատ ձեռնարկատեր, և որ հարկային ռեժիմն է գործում ձեզ համար:

Պե՞տք է գրանցվեմ որպես անհատ ձեռնարկատեր՝ օրինական ֆրիլանսով զբաղվելու համար:

Այո: Եթե դուք կանոնավոր կերպով ֆրիլանս եկամուտ եք ստանում, անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) գրանցումը պարտադիր է՝ օրենքին համապատասխանելու և պարզեցված հարկային ռեժիմներից օգտվելու համար:

Կարո՞ղ են արդյոք ֆրիլանսերներն աշխատել արտասահմանյան հաճախորդների հետ և շարունակել հարկեր վճարել Հայաստանում:

Այո: Եթե դուք ՀՀ հարկային ռեզիդենտ եք, պետք է հայտարարագրեք օտարերկրյա հաճախորդներից ստացված եկամուտը Հայաստանում՝ հաճախ նվազեցված կամ զրոյական ԱԱՀ-ով՝ կախված ծառայության տեսակից:

Խնդրում ենք կապվել ցանկացած հարցի դեպքում!

Անվճար խորհրդատվություն