Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Յուրաքանչյուր տարի Հայաստանում ավելի ու ավելի շատ անձինք են իրենց բիզնեսի համար ընտրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպաիրավական ձևը (ՍՊԸ)։ Վիճակագրությունը ցույց է տալիս՝ գրանցված ՍՊԸ–ների թիվն ամեն տարի աճում է, և դա պատահական չէ, քանի որ այս կազմակերպաիրավական ձևն ունի առավելություններ, և որն ամենակարևորն է՝ ՍՊԸ-ի հաշվապահության իրականցման տեսանկյունից։

Որո՞նք են ՍՊԸ-ի հաշվապահության կազմակերպման առանձնահատկությունները

ՍՊԸ կազմակերպաիրավական ձևը համատեղում է երկու կարևոր առավելություն՝

  • Հիմնադիրների անձնական գույքի պաշտպանություն՝ ՍՊԸ-ի մասնակիցները անձնական պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների դիմաց, այն սահմանափակվում է Ընկերության կանոնադրական կապիտալում ներդրված միջոցներով։
  • Ճկուն կառուցվածք՝ հնարավորություն է տալիս ունենալ մասնակիցներ և տնօրեն, ի տարբերություն ԱՁ-ի, որն ունի մի շարք առանձնահատկություններ։
  • Հարկային ճկունություն՝ կարելի է ընտրել տարբեր հարկային համակարգեր՝ բիզնես գործունեությունից կախված

Սակայն այս առավելությունների հետ միաժամանակ առաջանում է նաև ՍՊԸ-ի հաշվապահությունը և գործունեությունը ճիշտ կազմակերպելու անհրաժեշտություն՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Ցանկացած ՍՊԸ պետք է վարի հստակ, կանոնավոր և իրավաչափ հաշվապահություն՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության կարգավորումների։ Սխալ կամ անկանոն հաշվառումը կարող է ոչ միայն հանգեցնել հարկային պատասխանատվության, այլ նաև վտանգել ՍՊԸ-ի գոյությունը։

Ի՞նչ պահանջում է ՍՊԸ-ի հաշվապահությունը Հայաստանում

Հայաստանում ՍՊԸ-ի հաշվապահությունը պետք է համապատասխանեցվի և իրականացվի “Հաշվապահական Հաշվառման մասին” ՀՀ օրենքին և Հարկային օրենսգրքին համապատասխան։ Դա ներառում է՝

  • ԱԱՀ հաշվետվություններ (եթե ԱԱՀ վճարող եք)
  • Շահութահարկի ու շրջանառության հարկի հաշվետվություն
  • Աշխատավարձերի և սոցիալական վճարների հաշվարկ
  • Տարեկան ֆինանսական հաշվետվություն
  • Անհրաժեշտության դեպքում՝ աուդիտ

Alpha Accounting-ը պատրաստ է օգնել ձեզ պարզեցնել ձեր ՍՊԸ հաշվապահությունը։

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ՍՊԸ-ի հաշվապահությունը

  1. Ընկերության գրանցում

    Ձեր նախընտրած կազմակերպաիրավական ձևն ընտրելուց հետո ժամանակն է մտածել պետական գրանցում իրականացնելու մասին: Այս հարցում Ձեզ կարող է օգնել մեր գործընկեր MB Legal իրավախորհրդատվական ընկերությունը.

     

  2. Հարկման ռեժիմի ընտրություն և գրանցում

    Պետական գրանցում ստանալուց հետո բիզնեսը ունի 20 օր ժամկետ հարկման ռեժիմ ընտրելու համար։Ուստի, բնականոն գործունեություն ծավալելու համար հարկավոր է գրանցվել Հարկային մարմնի կայքում այս հղումով:

    Հարկման ռեժիմի ընտրությունը բիզնես սկսելիս ամենակարևոր ու էական գործողություն է: Շատ բիզնեսներ բաց են թողնում ընտրության ժամկետը կամ մտածում են, որ պետական ռեգիստրում նշել են իրենց բիզնեսի գործունեությունը և դա բավարար է: Այս գործողության մեջ թերացումն ամենամեծ ֆինանսական ռիսկերն է պարունակում, ուստի հարկավոր է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին:

    ՀՀ-ում այս պահին գործում են հարկման 3 հիմնական ռեժիմներ։

    • Ընդհանուր հարկման ռեժիմ՝ վճարում է 20% ավելացված արժեքի հարկ և 18% շահութահարկ շահույթից։
    • Շրջանառության հարկի ռեժիմ՝ հարկը հաշվարկվում է շրջանառությունից ֆիքսված տոկոսադրույքով՝ կախված գործունեության տեսակից։
    • Միկրո Ձեռնարկատիրություն՝ մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները չեն վճարում շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և/կամ շրջանառության հարկ։
  3. Անհրաժեշտ է բացել առանձին կորպորատիվ բանկային հաշիվ ՍՊԸ-ի համար

    Սա ամենակարևոր քայլերից մեկն է ՍՊԸ-ի հաշվապահության իրականացման համար։ ՍՊԸ-ն իրավական առումով առանձին իրավաբանական անձ է, ուստի ֆինանսական հոսքերը նույնպես պետք է լինեն տարանջատված։

    Եթե ցանկանում եք խուսափել հարկային և հաշվապահական սխալներից և վարել մաքուր, վերահսկելի հաշվապահություն, կարող եք վստահել մեզ։
    Մենք, Alpha Accounting-ում, աջակցում ենք ընկերություններին հաշվապահության ամբողջական և արդյունավետ կազմակերպման մեջ՝

    • Հաշվապահական հաշվառման լիարժեք կազմակերպում
    • Ընկերության գրանցում հարկային մարմնի համակարգում
    • Հարկային հաշվետվությունների պատրաստում
    • Աշխատավարձերի և սոցիալական վճարների հաշվարկ
    • Ֆինանսական խորհրդատվություն

Խնդրում ենք կապվել ցանկացած հարցի դեպքում!

Անվճար խորհրդատվություն