Անցում թվային աշխատանքային պայմանագրերի Հայաստանում

Ժամանակակից գործարար միջավայրում աշխատանքային պայմանագրերի արդյունավետ կառավարումը չափազանց կարևոր է: Ավանդական թղթային պայմանագրերը հաճախ դանդաղ են ու բարդ։ Որպես արդյունք, շատ ընկերություններ մեծ քայլ են կատարել դեպի թվայնացում՝ ներդնելով թվային աշխատանքային պայմանագրեր ՝ մարդկային ռեսուրսների (HR) գործընթացները պարզեցնելու նպատակով:

Ի՞նչ է էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը

Էլեկտրոնային պայմանագիրը գործատուի և աշխատողի միջև կնքված փաստաթուղթ է, որը կազմվում և ստորագրվում է էլեկտրոնային եղանակով: Թղթային փաստաթղթեր տպելու փոխարեն, երկու կողմերն էլ կարող են պատրաստել և պահպանել պայմանագիրն առցանց տարբերակով:

Առցանց համաձայնագիրը հնարավորություն է տալիս գործարքներ կնքել առանց ֆիզիկական օրինակների: Սա օգնում է ընկերություններին գումար խնայել և արագացնել փաստաթղթաշրջանառությունը: Օրինակ՝ այլևս կարիք չկա սպասելու, որպեսզի այլ մարզում գտնվող գործընկերը ստանա և ստորագրի փաստաթղթերը:

Սովորական թղթային պայմանագրերի նման՝ այն ներառում է այնպիսի հիմնական մանրամասներ, ինչպիսիք են աշխատավարձը, աշխատանքային պարտականությունները, աշխատաժամանակը և իրավաբանորեն վավեր էլեկտրոնային ստորագրությունը:

Բացի այդ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության, էլեկտրոնային ստորագրությամբ կնքված պայմանագիրն իրավաբանորեն հավասարազոր է ձեռագիր ստորագրված պայմանագրին:

Պարզեցրեք ձեր ՄՌ գործընթացները՝ օգտվելով Alpha Accounting-ի աշխատավարձերի հաշվարկման և ՄՌ կառավարման պրոֆեսիոնալ աջակցությունից:

Արդյո՞ք էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերն օրինական են Հայաստանում

ՀՀ ՀՕ-525-Ն օրենքով Աշխատանքային օրենսգրքում ավելացվել է 13.1 գլուխը, որը պաշտոնապես հաստատում է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի և պետական հարթակի միջոցով թվային ստորագրությունների կիրառումը:

Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգը Հայաստանում հասանելի է 2025 թվականի հոկտեմբերից և ներկայումս կրում է կամավոր բնույթ: Այս ընթացքում արդեն կնքվել է ավելի քան 1500 էլեկտրոնային պայմանագիր:

Աշխատակիցները կարող են մուտք գործել իրենց պայմանագրեր անձնական հաշիվների միջոցով, իսկ տեսչական մարմինները կարող են արագ վերանայել փոփոխությունների պատմությունը և աշխատանքային հարաբերությունների ընթացիկ կարգավիճակը:

Թվային պայմանագրերի առավելություններն ու թերությունները

Թվային աշխատանքային համաձայնագրերը գնալով ավելի լայն կիրառում են ստանում հայկական բիզնեսների կողմից՝ որպես ՄՌ (HR) թվայնացման մի մաս: Դրանք թույլ են տալիս աշխատանքային փաստաթղթերը ստեղծել, ստորագրել և պահպանել թվային եղանակով՝ թղթայինի փոխարեն: Չնայած այս առավելություններին՝ համակարգը կարող է ունենալ նաև իր թերությունները:

Էլեկտրոնային պայմանագրերի առավելությունները

  • Էլեկտրոնային պայմանագրերն արագացնում են աշխատանքի ընդունման գործընթացը և բարելավում թափանցիկությունը աշխատակիցների հետ փոխհարաբերություններում: Փոփոխությունները նույնպես կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ առանց ամբողջ փաստաթուղթը վերատպելու կամ ֆիզիկապես վերաստորագրելու անհրաժեշտության:

  • Անվտանգություն – Թղթային արխիվները խոցելի են կորստի, վնասման, ոչնչացման կամ կեղծման նկատմամբ: Ի հակադրություն դրա՝ թվային փաստաթղթերը պահվում են անվտանգ սերվերներում՝ սահմանափակ հասանելիությամբ:

  • Նվազեցված վարչական ծանրաբեռնվածություն – Թվային համաձայնագրերը բացառում են տպագրության և սկանավորման պահանջը: Բացի այդ, ընկերությունները ստիպված չեն լինում գումար ծախսել փոստային կամ սուրհանդակային ծառայությունների վրա: Սա նվազեցնում է գործառնական բարդությունն ու ներքին փաստաթղթաշրջանառությունը:

  • Հեշտ հեռավար ստորագրում – Աշխատակիցները կարող են պայմանագրերը ստորագրել ցանկացած վայրից՝ օգտագործելով էլեկտրոնային ստորագրություն: Սա հատկապես հարմար է հեռավար աշխատանքի և միջազգային մակարդակով աշխատակիցների ներգրավման դեպքում:

  • Ծախսերի կրճատում – Նվազագույնի հասցնելով տպագրության և արխիվացման ծախսերը՝ ընկերությունները պարզեցնում են Մարդկային ռեսուրսների կառավարման աշխատանքային հոսքերը և նվազեցնում երկարաժամկետ ծախսերը:

Նվազեցրեք HR բաժնի ծանրաբեռնվածությունն ու ծախսերը՝ քննարկելով աշխատավարձերի հաշվարկման և ՄՌ կառավարման ծառայությունները մեզ հետ:

Մարտահրավերներ, որոնց բիզնեսները կարող են բախվել

  • Դիմադրություն փոփոխություններին – Շատ ընկերություններ դեռևս նախընտրում են թղթային պայմանագրերն էլեկտրոնայիններից: Նրանք կարծում են, որ ֆիզիկական փաստաթուղթն ավելի հուսալի և պաշտոնական է: Շատ գործատուների և ղեկավարների համար ձեռագիր ստորագրությունն ու տպագիր օրինակն ավելի մեծ վստահություն են ներշնչում:

  • Անօրինականություն – Որոշ երկրներում էլեկտրոնային պայմանագրերը կարող են պաշտոնապես ճանաչված չլինել, ինչը կարող է հանգեցնել թյուրըմբռնումների (միջազգային գործարքների դեպքում):

  • Բանակցություններ – Էլեկտրոնային պայմանագրերի դեպքում բանակցությունները կարող են դժվարանալ առդեմ հաղորդակցության պակասի, ոչ վերբալ ազդակների բացակայության, հաղորդագրությունների միջև ժամանակային խզման և սխալ մեկնաբանման հավանականության պատճառով:

  • Վստահության պակաս – Բիզնեսներն ու աշխատակիցները կարող են անհանգստանալ իրենց անձնական տվյալների՝ այլ հարթակներում պահպանման և տարածման համար: Գոյություն ունի նաև նրանց տվյալների հաքերային հարձակման և գողության վտանգ:

  • Ինքնության հաստատման խնդիրներ – Ներկայումս բարդ է միանշանակ հաստատել, որ պայմանագիրը ստորագրող անձն իսկապես այն մարդն է, ում ներկայանում է:

Հաղթահարեք այս մարտահրավերները Alpha Accounting-ի փորձագիտական խորհրդատվության միջոցով:

Ինչո՞վ է էլեկտրոնային պայմանագիրը տարբերվում թղթային պայմանագրերից

  • Գործարքում միջնորդներ ներգրավված չեն։

  • Էլեկտրոնային պայմանագրերը հասանելի են աշխարհի ցանկացած կետից՝ ի տարբերություն թղթային պայմանագրերի:

  • Թղթային պայմանագրերի պայմանների քննարկումն ու ստորագրումը ժամանակ են պահանջում, մինչդեռ էլեկտրոնային ձևաչափով պայմաններն ու մանրամասները շատ ավելի արագ են մշակվում:

  • Թղթային գործարքները ծախսատար են՝ թղթի, տպագրության, սուրհանդակային ծառայությունների և արխիվացման բարձր արժեքի պատճառով, սակայն էլեկտրոնայինները նվազեցնում են այս բոլոր ծախսերը:

  • Մի ժամանակաշրջանում, երբ գործարքների թղթային տարբերակները կարող են կորչել կամ կեղծվել, էլեկտրոնային պայմանագրերն առաջ են շարժվում դեպի անվտանգության ավելի խիստ քաղաքականություն՝ կոդավորման և անվտանգության ապահովման մեխանիզմների միջոցով:

Ինչպե՞ս են էլեկտրոնային պայմանագրերն աջակցում մարդկային ռեսուրսների կառավարման թվային տրանսֆորմացիային

Թվային տրանսֆորմացիան ամեն օր փոխում է ընկերությունների աշխատելաոճը: Շատ կազմակերպություններ հրաժարվում են ավանդական գործընթացներից և անցնում են ավելի խելացի թվային համակարգերի, որոնք խնայում են ժամանակը և կրճատում առօրյա կրկնվող առաջադրանքները:

ՄՌ (HR) բաժինները այն հիմնական ոլորտներից են, որտեղ այս փոփոխությունն առավել ակնառու է: Ֆիզիկական թղթապանակներ պահելու և գրառումները ձեռքով կառավարելու փոխարեն, ժամանակակից HR թիմերն օգտագործում են թվային գործիքներ՝ հավաքագրումը, աշխատանքի ընդունումն (onboarding) ու աշխատակիցների հաշվառումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Այնուամենայնիվ, միայն տեխնոլոգիան բավարար չէ: ՄՌ գործընթացները ճիշտ կազմակերպելու և տեղական օրենսդրությանը համապատասխանելու համար ընկերությունները հաճախ դիմում են պրոֆեսիոնալ աջակցության: Օգտագործելով իրենց բիզնեսի կարիքներին հարմարեցված  HR կառավարման աջակցման ծառայություններ՝ կազմակերպությունները կարող են բարելավել արդյունավետությունը, պահպանել պատշաճ փաստաթղթաշրջանառություն և ստեղծել աշխատուժի կառավարման ավելի կառուցվածքային համակարգ:

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Ի՞նչ է էլեկտրոնային ստորագրությունը:

Էլեկտրոնային ստորագրությունը առցանց փաստաթուղթ ստորագրելու թվային եղանակ է, որն ունի նույն իրավաբանական ուժը, ինչ թղթի վրա դրված ձեռագիր ստորագրությունը:

Արդյո՞ք էլեկտրոնային ստորագրություններն օրինական են Հայաստանում:

Էլեկտրոնային ստորագրությունները լիովին օրինական են Հայաստանում և ունեն նույն իրավաբանական ուժը, ինչ ձեռագիր ստորագրությունները՝ համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի:

Արդյո՞ք էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը իրավաբանորեն վավեր է Հայաստանում:

Այո։ Էլեկտրոնային պայմանագրերը պաշտոնապես ճանաչվել են օրինական:

Կարո՞ղ է աշխատողը հրաժարվել էլեկտրոնային ստորագրումից:

Այո։ Գործատուները չեն կարող ձեզ ստիպել ստորագրել պայմանագիրն էլեկտրոնային եղանակով և պարտավոր են առաջարկել ձեզ այլ (թղթային) տարբերակներ:

Արդյո՞ք էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերն անվտանգ են:

Այո։ Դրանք պահվում են սահմանափակ հասանելիությամբ անվտանգ հարթակներում և հաճախ շատ ավելի ապահով են, քան թղթային փաստաթղթերը:

Արդյո՞ք էլեկտրոնային պայմանագրերն ունեն նույն իրավաբանական ուժը, ինչ ձեռագիր պայմանագրերը:

Այո։ ՀՀ օրենսդրությունը ճանաչում է էլեկտրոնային ստորագրությունները:

Ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը:

Դրանք պետք է պարունակեն նույն հիմնական դրույթները, ինչ թղթային պայմանագիրը՝ աշխատավարձ, աշխատանքային պարտականություններ, աշխատաժամանակ, պաշտոն և վարձատրության չափ։

Կարո՞ղ են արդյոք էլեկտրոնային պայմանագրեր կիրառվել հեռավար աշխատողների համար:

Միանշանակ։ Դրանք հատկապես օգտակար են հեռավար աշխատանքի ընդունման դեպքում՝ հնարավորություն տալով երկու կողմերին ստորագրել այն տարբեր վայրերից:

Որքա՞ն ժամանակ պետք է պահպանվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը:

Դրանք պետք է պահպանվեն ՀՀ աշխատանքային և արխիվային գործավարության կանոնների համաձայն, ճիշտ այնպես, ինչպես ավանդական պայմանագրերը:

Կարո՞ղ է էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը փոփոխվել:

Այո։ Ցանկացած փոփոխություն կարող է կատարվել թվային եղանակով՝ պայմանով, որ երկու կողմերն էլ փոփոխությունները կհաստատեն վավերական էլեկտրոնային ստորագրությամբ:

Ի՞նչ անել, եթե թվային պայմանագրի շուրջ վեճ է առաջանում:

Պատշաճ կերպով ստորագրված և պահպանված էլեկտրոնային պայմանագիրը դատարանում կարող է ծառայել որպես պաշտոնական ապացույց:

Արդյո՞ք էլեկտրոնային պայմանագրերին անցնելը ծախսատար է:

Ոչ միշտ։ Թեև սկզբնական ներդրման ծախսեր կարող են լինել, ժամանակի ընթացքում ընկերությունները սովորաբար խնայում են գումար՝ կրճատելով փաստաթղթաշրջանառությունը, պահպանման ծախսերը և վարչական առաջադրանքները:

Խնդրում ենք կապվել ցանկացած հարցի դեպքում!

Անվճար խորհրդատվություն