Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր – ինչպես լրացնել հայտարարագիր

 

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, ինչպիսին եղել է և մնում է օրինակ իրական շահառուների հայտարարգրումը,։ 2025թ․-ին ՀՀ քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։ Այս հոդվածում կանդրադառնանք, թե ինչ է ենթադրում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը, ինչպես է այն լրացվելու, և ինչ է պետք իմանալ վերջինիս մասին։

Ովքե՞ր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

2024 թվականի համար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն ՀՀ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց), որոնք՝

  • 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող,
  • 2024 թվականի ընթացքում ստացել են քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թ.-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից,
  • 2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել են իրավաբանական անձի իրական շահառու,
  • 2024 թվականի ընթացքում ստացել են 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն։

Ինչպե՞ս պետք է ներկայացնվեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել self-portal.taxservice.am կայքի «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ-ին) հարկային գործակալների միջոցով հայտնի տեղեկատվությունը կայքում արդեն իսկ առկա է լինելու: Անհրաժեշտ է լինելու ավելացնել մնացած տեղեկատվությունը: Հայտարարագիրը չի ներառելու մինչև 2024 թվականը ստացված եկամուտը կամ առկա գույքը/գումարը:

Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել էլեկտրոնային նույնականացում և ունենալ էլեկտրոնային ստորագրություն։

Alpha Accounting-ը պատրաստ է օգնել Ձեզ հեշտացնել եկամուտների հայտարարագրման գործընթացը։

Ի՞նչ կլինի, եթե չներկայացնեմ եկամուտների տարեկան հայտարարագիր 2025 թվականին

Եկամուտները ժամանակին չհայտարարագրելն առաջին անգամ առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելն արդեն առաջացնում է տուգանք` 5000-50000 ՀՀ դրամի չափով։

Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման

ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ՄԻԱՆՎԱԳ ստացված չհարկվող եկամուտներին։ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին։

Արդյո՞ք պետք է հայտարարագրեք Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները

Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետևաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք չեն գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք ներառել միայն Ձեր ցանկությամբ, սակայն հիշեք, որ անգամ հայտարարագրում ներառելու պարագայում՝ այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Ստացեք խորհրդատվություն փորձառու մասնագետներից այսօր!

 

Խնդրում ենք կապվել ցանկացած հարցի դեպքում!

Անվճար խորհրդատվություն