Հաշվապահական հաշվառման մասին օրենքը Հայաստանում 2025թ․-ին

 

“Հաշվապահական հաշվառման մասին” օրենքը Հայաստանում 2025թ․-ին կարգավորում է ՀՀ-ում հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները։ Օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց, օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վրա։

Ի՞նչ է հաշվապահական հաշվառումը

Հաշվապահական հաշվառումը տնտեսվարող սյուբյեկտների, այդ թվում բիզնեսների ֆինանսական և ոչ ֆինանսական տեղեկատվության չափումը, մշակումը և հաղորդակցությունն է։ ՀՀ-ում հաշվապահական հաշվառմանը վերաբերող հարաբերությունները, հաշվապահական հաշվառման կազմակերպումն և վարումն, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները կարգտավորվում են “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքով։

Օրենքի համաձայն՝ հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի, ինչպես նաև եկամուտների և ծախսերի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ` գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և փաստաթղթային հաշվառման միջոցով:

Կազմակերպության տնտեսական միջոցները 

Կազմակերպության տնտեսական միջոցները ըստ իրացվելիության աստիճանի՝բաժանվում են 2 խմբի՝

  • երկարաժամկետ (ոչ ընթացիկ) ակտիվներ
  • կարճաժամկետ (ընթացիկ) ակտիվներ

 

Ոչ ընթացիկ ակտիվները 1 տարուց ավելի օգտագործվող այն միջոցներն են, որոնք ձեռք են բերվում երկարաժամկետ օգտագործման նպատակով և որոնց օգտագործումից ակնկալվում է ստանալ շահույթ։ Ոչ ընթացիկ ակտիվները նախատեսված չեն վաճառքի համար։ Դրանց թվին դասվում են շենքերը, սարքավորումները, գույքը, համակարգչային ծրագրերը, լիցենզիաները և այլն։ Ընթացիկ են կոչվում այն միջոցները, որոնք վաճառվում, օգտագործվում և սպառվում են 12 ամսից պակաս ժամկետում։ Ընթացիկ ակտիվներ են հանդիսանում նյութերը, արտադրանքը, ապրանքները, վաճառքի գծով դեբիտորական պարտքերը, դրամական միջոցները և այլն։

Կազմակերպության տնտեսական միջոցների գոյացման աղբյուրները բաժանվում են 2 խմբի՝

  • սեփական կապիտալ
  • պարտավորություններ

 

Սեփական կապիտալը հիմնադիրների կողմից ներդրված կապիտալն է, բիզնեսի արդյունքում ստացված շահույթը, շահույթի հաշվին ձևավորված պահուստները և այլն։

Ստացեք հաշվապահական խորհրդատվություն  Alpha Accounting-ի փորձառու հաշվապահներից։

Պարտավորությունների տեսակները

Պարտավորություններն իրենց հերթին բաժանվում են 2 խմբի՝

  • ոչ ընթացիկ պարտավորություններ
  • ընթացիկ պարտավորություններ

 

Ոչ ընթացիկ պարտավորությունը ժամկետային այն պարտավորությունն է, որը պետք է մարվի մեկ տարուց ավելի ժամկետում։ Դրանք են բանկի երկարաժամկետ վարկերը, երկարաժամկետ ստացված փոխառությունները և այլն։ Ընթացիկ պարտավորությունը այն ժամկետային պարտավորությունն է, որը գոյանում է գործառնական գործունեության ժամանակ և մարվում են 12 ամսից պակաս ժամկետում։ Դրանք են բանկի կարճաժամկետ վարկերը, գնումների գծով կրեդիտորական պարտքերը(մատակարար), աշխատավարձի գծով կրեդիտորական պարտքերը և այլն։

Բոլոր կազմակերպությունները (ներառյալ` անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվողները) պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում: Կազմակերպությունը պարտավոր է հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը:

Որո՞նք են հաշվապահական հաշվառման հիմնական տարրերը

Հաշվապահական հաշվառման հիմնական տարրերն են՝

 

Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը:

Հաշվապահական հաշվառման վարման տարբերակները

Հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.

2) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև նրա գործունեության դադարեցման գրանցման համար դիմումը պետական ռեգիստր մուտքագրելու օրը:

Ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել իրենց ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառումը, որի միջոցով հավաքագրված տեղեկատվությունը պետք է ընդհանրացվի և ներկայացվի ֆինանսական հաշվետվությունների տեսքով:

Մասնագիտական օգնության կարիք ունե՞ք: Դիմեք հիմա՝ ձեր բիզնեսի համար նախատեսված անհատականացված հաշվապահական լուծում ստանալու համար:

Ինչո՞ւ վստահել Ձեր կազմակերպության հաշվապահական հաշվառումը Alpha Accounting-ին

Մենք մշտապես օժդանակում ենք մեր հաճախորդներին իրենց հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների պատրաստման հարցում: Դիմեք մեզ, և մեր մասնագետները կմշակեն Ձեր կազմակերպության գործունեության առանձնահատուկ պահանջներին բավարարող ծառայությունների փաթեթ: Մենք իրականացնում ենք՝

  • ՖՀՄՍ-ներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  • Հարկային հաշվարկների ու հաշվետվությունների պատրաստում

Խնդրում ենք կապվել ցանկացած հարցի դեպքում!

Անվճար խորհրդատվություն