Ընդհանուր հարկային խորհրդատվություն

Alpha Accounting ընկերության հետ համագործակցությունը երաշխավորում է բիզնեսի ֆինանսական կայունության և հարկային պարտավորությունների ապահովում: Մեր ծառայությունները նախատեսված են ձեր բիզնեսին աջակցելու համար հարկային և հաշվապահական բոլոր գործընթացներում՝ պլանավորումից մինչև հաշվառում և հարկային զեկույցների պատշաճ ներկայացում:

Ստանալ հարկային խորհրդատվություն Ավելին

Ինչու՞ ընտրել մեզ որպես հարկային և հաշվապահական խորհրդատու

Ոլորտում ունեցած մեր փորձն ու գիտելիքները թույլ են տալիս ապահովել մեր բիզնես գործընկերների կայունությունն ու օրինական գործունեությունը: Տարիների փորձ ունեցող մասնագետների շնորհիվ կարող եք վստահ լինել, որ ձեր բիզնեսի հարկային պարտականությունները և հաշվապահական հաշվառման պահանջները կիրականացվեն ճշգրիտ կերպով և տեղական օրենքի սահմաններում:

Համատեղելով հաշվապահական հաշվառումն ու հարկային խորհրդատվությունը՝ մեր ընկերությունն առաջարկում է մի շարք ծառայություններ, որոնք ներառում են հարկային պլանավորում, հարկային զեկույցների կազմավորում և բիզնեսի ֆինասական ռիսկերի կառավարում։ Այս հարմարեցված մոտեցումը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին խուսափել ավելորդ հարկային բեռից և վերահսկել իրենց ֆինանսական ընթացակարգերը։

Գործընթաց

  • 1. Հարկային պարտավորությունների գնահատում
  • 2. Ռազմավարության մշակում և պլանավորում
  • 3. Օրենսդրական վերլուծություն և արտոնությունների բացահայտում
  • 4. Գործընթացների արդյունավետ կարգավորում
  • 5. Տեղական հարկային դաշտին համապատասխանեցում
  • tick Շարունակական մոնիտորինգ և թարմացումներ

Ի՞նչն է դարձնում մեզ առանձնահատուկ

Ընտրեք Alpha Accounting-ը աշխատավարձի կառավարման և հարկային օպտիմալ լուծումների համար, որոնք կապահովեն համապատասխանությունը, ճշգրտությունը և բիզնեսի աճը:

  • Պրոֆեսիոնալիզմի բարձրագույն մակարդակ, ինչը կարող ենք հավաստել մեր 100+ հաճախորդները

  • Հարկային խորհրդատվություն և հաշվապահական աջակցություն ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր շրջանառություն ունեցող ընկերությունների

  • 20+ տարվա ընդհանրական փորձ հաշվապահության և հարկային խորհրդատվության ոլորտում

  • Հավասարը չունեցող հաճախորդների սպասարկման որակ և հաճախորդների կողմից բավարարվածություն

Ամրագրեք անվճար հարկային խորհրդատվություն հիմա!

Գործարքային հարկային խորհրդատվություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից

  • Հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն

    Հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն

  • Հարկային ռիսկերի գնահատում և կանխատեսում

    Հարկային ռիսկերի գնահատում և կանխատեսում

  • Ռազմավարության մշակում և պլանավորում

    Ռազմավարության մշակում և պլանավորում

  • Գործարքային հարկերի կառավարում

    Գործարքային հարկերի կառավարում

  • Խորհրդատվություն միջազգային հարկային օրենսդրության վերաբերյալ

    Խորհրդատվություն միջազգային հարկային օրենսդրության վերաբերյալ

  • Հատուկ հարկատեսակների գծով պարզաբանումներ

    Հատուկ հարկատեսակների գծով պարզաբանումներ

Ամրագրեք անվճար հարկային խորհրդատվություն հիմա!

Հաճախ տրվող հարցեր

  • 1. Ի՞նչ է հարկային խորհրդատվությունը, և ինչու՞ է այն կարևոր բիզնեսի համար։

    Հարկային խորհրդատվությունը ներառում է ձեր բիզնեսի հարկային պարտավորությունների պլանավորում և հարկային ծախսերի օպտիմալացում: Alpha Accounting-ի հարկային խորհրդատվությունը նախատեսված է մեծ և փոքր բիզնեսների համար կայուն հարկային համակարգ ստեղծելու և արդյունավետ գործընթացներ ստեղծելու համար:

  • 2. Ի՞նչ են ներառում հարկային պլանավորման ծառայությունները։

    Alpha Accounting ընկերության մասնագիտացված թիմն առաջարկում է հարկային պլանավորման մի շարք ծառայություններ, ինչպիսիք են ֆինանսական ռեսուրսների վերլուծությունը, տվյալների հավաքումն ու մշակումը: Մանրակրկիտ և ճշգրիտ հարկային պլանավորման միջոցով հնարավոր է խուսափել կրկնակի հարկումից, օգտվել եկամտահարկի վերադարձի և մի շարք այլ արտոնություններից:
    Համագործակցելով Alpha Accounting-ի հետ՝ դուք կստանաք հուսալի և պրոֆեսիոնալ աջակցություն հարկային պլանավորման բոլոր ասպեկտներում, ինչը կօգնի ձեր բիզնեսին հասնել ֆինանսական կայուն աճի:

  • 3. Ինչպե՞ս է Alpha Accounting-ը օգնում հարկային զեկույցների պատրաստման հարցում։

    Հարկային զեկույցների պատրաստումն ու ժամանակին ներկայացումը կարևոր է բիզնեսի համար՝ խուսափելու հնարավոր տուգանքներից և ապահովելու օրինականությունը։ Մեր հաշվապահական թիմը ապահովում է, որ բոլոր հարկային փաստաթղթերը ճշգրիտ ձևով լրացված լինեն և ներկայացվեն համաձայն օրենքի պահանջների։
    Alpha Accounting-ը տրամադրում է հարկային զեկույցների պատրաստման ծառայություններ, որոնք ներառում են հարկային տվյալների ստուգում, փաստաթղթերի հավաքում և ներկայացում:

Անվճար խորհրդատվություն

Ցանկանու՞մ եք ստեղծել հուսալի և կայուն հարկային համակարգ ձեր ընկերության զարգացումն ապահովելու համար:

Հարկային ռեժիմների 3 տեսակները Հայաստանում

Ստորև ներկայացված են ՀՀ-ում գործող հարկային ռեժիմները։

  • Միկոձեռնարկատիրություն

    Շրջանառության սահմանաչափ

    Մինչև 24 մլն դրամ (~60 հազաև ԱՄՆ $)

    Հարմար է

    • Փոքր ընտանեկան ձեռնարկությունների
    • Ինքնազբաղված մարդկանց
    • Փոքր վերավաճառողների

    Գործունեության սահմանափակումներ

    • Խորհրդատվական ընկերություններ
    • ՏՏ ընկերություններ
    • Մեծածախ
  • Շրջանառության հարկ

    Շրջանառության սահմանաչափ
    մինչև 115 մլն դրամ (~290 հազար ԱՄՆ $)

    Հարմար է

    • Փոքր IT կազմակերպությունների
    • Խորհրդատվական ընկերություններ, օրինակ իրավաբաններ, հաշվապահներ
    • Առևտուր
    • Փոքր արտադրություն

    Գործունեության սահմանափակումներ

    • Բանկեր
    • Աուդիտորական ընկերություններ
    • Փոխանակման կետեր
  • Ընդհանուր հարկային համակարգ

    Շրջանառության սահմանաչափ
    չկա սահմանաչափ

    Հարմար է

    Գործունեության բոլոր ոլորտներին

Մեր ծառայությունները

ՓԲԸ հաշվապահություն

ՓԲԸ հաշվապահություն

Մասնագիտական ՓԲԸ հաշվապահական ծառայություններ Հայաստանում։ Օպտիմալացրե՛ք ձեր ՓԲԸ-ի հաշվապահությունը, հարկային հաշվետվությունները և ֆինանսական կառավարումը Alpha Accounting-ի միջոցով։

Ավելին Ավելին
ՍՊԸ հաշվապահություն

ՍՊԸ հաշվապահություն

Մասնագիտական ՍՊԸ հաշվապահական ծառայություններ Հայաստանում գործող ընկերությունների համար։ Օպտիմալացրե՛ք ձեր ՍՊԸ-ի հաշվապահությունը, հարկային հաշվետվությունները և ֆինանսական կառավարումը Alpha Accounting-ի միջոցով։

Ավելին Ավելին
HR կառավարման աջակցում

HR կառավարման աջակցում

Դարձե՛ք Alpha Accounting-ի գործընկերը և օգտվե՛ք HR ծառայությունների ամբողջական փաթեթից, որը մշակված է հատուկ ձեր բիզնեսի կարիքների համար։

Ավելին Ավելին
Ֆինանսական հաշվապահություն

Ֆինանսական հաշվապահություն

Հեշտացրեք ձեր ֆինանսների կառավարումը՝ ստանալով բիզնեսին համապատասխան հաշվապահական ծառայություններ։ Ապահովեք ճշգրտություն, համապատասխանություն և արդյունավետություն այսօր

Ավելին Ավելին
Միջազգային հարկում

Միջազգային հարկում

Մեր փորձառու թիմը, որը մասնագիտացած է հարկային պլանավորում և հարկային ռազմավարություն ծառայություններում, կաջակցի ձեզ, որպեսզի դուք արդյունավետ կերպով կառավարեք ձեր բիզնեսի միջազգային հարկային պարտավորությունները:

Ավելին Ավելին
Ֆինանսական խորհրդատվություն

Ֆինանսական խորհրդատվություն

Տրամադրում ենք ֆինանսական հաշվետվությունների մանրակրկիտ վերլուծություն` բիզնեսի գործունեությունը գնահատելու, միտումները հայտնաբերելու և ռազմավարական որոշումների կայացմանը աջակցելու համար:

Ավելին Ավելին
Գործարքային հարկային խորհրդատվություն

Գործարքային հարկային խորհրդատվություն

Մեր ծառայությունները ներառում են հարկային հաշվետվությունների պատրաստում, գործարքային հարկերի կառավարում և հարկային ռազմավարության մշակում՝ օգնելով խուսափել ավելորդ հարկային բեռից և խթանել բիզնեսի հաջողությունը:

Ավելին Ավելին
Ընդհանուր հարկային խորհրդատվություն

Ընդհանուր հարկային խորհրդատվություն

Մեր ծառայությունները նախատեսված են բիզնեսին աջակցելու համար հարկային և հաշվապահական բոլոր գործընթացներում՝ պլանավորումից մինչև հաշվառում և հարկային զեկույցների պատշաճ ներկայացում:

Ավելին Ավելին
Աշխատավարձի կառավարում

Աշխատավարձի կառավարում

Աշխատավարձի հաշվարկ և վճարում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

Ավելին Ավելին
Հաշվապահական հաշվառում և աուդիտ

Հաշվապահական հաշվառում և աուդիտ

Alpha Accounting-ը առաջարկում է հաշվապահական հաշվառման բարձրակարգ ծառայություններ Հայաստանում և արտերկրում գործող բիզնեսների համար:

Ավելին Ավելին
ԱՁ հաշվապահություն

ԱՁ հաշվապահություն

Մասնագիտական ծառայություններ Հայաստանի ձեռնարկատերերի համար։ Հանձնարարեք Alpha Accounting-ին զբաղվել ձեր հարկերով ու ֆինանսական հաշվետվություններով, որպեսզի դուք կենտրոնանաք ձեր բիզնեսի զարգացման վրա։

Ավելին Ավելին